Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Էս ի՞նչ ենք դարձել

Էս ի՞նչ ենք դարձել
08.03.2025 | 14:26

Այն աստիճանի նախիր ենք դարձել , որ հանդուրժում ենք հարկատուների հաշվին գործող Հ1-ի քույր ալիքի «ՀԱՐԵՎԱՆՆԵՐ» կոչվող ստոր թողարկումը , որը լուրեր է տալիս Հայաստանի չորս հարևան երկրներից։

Մի քանի նախադասություն Իրանի ու Վրաստանի մասին , և սկսվսում է թուրք-ադրբեջանական :

Էկրանից մեր տներն են հոսում հարևան երկու երկրների նախագահների ու դրոշների պատկերներ պարունակող հիմնականում դրական տոնով «լուրերը»։

Գովերգում են հարևան երկրների տնտեսությունները, ղեկավարների հանդիպումները և իհարկե բանակներն ու ռազմարդյունաբերությունը։

Չեք հավատու՞մ , դիտե՛ք այսօրվա (07.03.2025-irates.am) թողարկումը ։

Արարատ ՄՈՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2179

Մեկնաբանություններ